Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Ասված՝ բոլոր ժամանակների և, առավելապես, մեր օրերի համար

Ասված՝ բոլոր ժամանակների և, առավելապես, մեր օրերի համար
17.11.2025 | 12:44

Երբ թշնամին պաշարում է ամրոցը, պաշարվածները բազմապատկում են իրենց ուժերն ու դիմադրությունը, որպեսզի թշնամուն չհաջողվի ամենափոքր ճեղք անգամ անել պարսպի վրա, և դրա համար աշտարակներին կանգնած նետաձիգ զինվորները գիշեր ու զօր հսկում են հակառակորդի զինվորներին՝ պարսպին մոտ չթողնելու համար:

Իսկ հիմա պատկերացրե՛ք, որ ամրոցի ներսում դարպասներին մոտենում է մի մարդ ու թաքուն ուզում է բացել սողնակը կամ քլունգներով պարսպի վրա ներսից ճեղքեր բացել , որ հակառակորդի զինվորները ներս սողոսկեն, որովհետև պարսպից այն կողմ նրան քաղցր բլիթ են ցույց տվել կամ դիպուկ ներս են գցել:

Ժամանակները փոխվել են, բերդապարիսպներ չկան, բոլոր դռները բաց են, բլիթն էլ ոչ թե պարսպի այն կողմից են ցույց տալիս կամ դիպուկ ներս գցում, այլ անմիջական հանդիպումով՝ բարեգործությամբ ու զանազան դրամաշնորհներով ՝ «եվրոպական բարձր գաղափարներով»՝ մարդու հիմնական ազատություն, խաղաղության օրակարգ ու դարաշրջան, մարդու իրավունքներ՝ շքեղ փաթեթավորված, գուցե շլացնում են պաշարվածներին:

Բոլոր ժամանակներում, երբ թշնամին հարձակվել է որևէ պետության սահմանների վրա, արդարացված է եղել այդ պետության մի քանի անգամ ավելի հզոր հակահարված տալը, իսկ եթե հայտնաբերվել է մի դավաճան, նրան կախել են կամ ցցին հանել բերդի պարիսպների վրա՝ ի ցույց թշնամիների, որպեսզի նրանք իմանան, որ իրենց երկրում դավաճանները կյանք չունեն, նաև ի սարսափ յուրայինների, որպեսզի իմանա յուրաքանչյուրը՝ հայրենիքի դավաճանին ներում չկա:

Իսկ մենք ի՞նչ ենք անում։

Ականջի հետև ենք գցում, իբր չենք լսել, կամ խոսքերի իմաստը լավ չենք հասկացել։

Գուցե կան և ընդհանրապես չհասկացողներ, բայց հասկացողները շատ են, սակայն, դեռ լռում են։

Մինչև ե՞րբ․․․

Երկիր ենք կորցնում, ինչը կարող է անդառնալի լինել։

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 6866

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ